ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼ

Ամալյա Իշխանի Գալստյան

                           ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Ամալյա Իշխանի   Գալստյան. ծնված 1955թ. ՀՀ Սյունիքի մարզի  Շինուհայր գյուղում:

Ա. Գալստյանը 1975թ. ավարտել է Գորիսի մանկավարժական ուսումնարանի դպրոցական բաժինը, իսկ 1982թ. Կիրովականի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը՝ստանալով հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում: 1975թ. ընդունվել է ՀՀ Սյունիքի մարզի Շինուհայրի  միջնակարգ դպրոց որպես ուսուցչուհի, ուր և աշխատում է մինչ օրս:  Արդեն 42  տարի   է՝   աշխատում  է   Շինուհայրի  միջնակարգ   դպրոցում՝  որպես   հայոց  լեզվի  և  գրականության   ուսուցչուհի:  Այս  տարիների  ընթացքում  Ա.  Գաստյանն   իրեն  դրսևորել  է  որպես  հայոց  լեզվին  և  գրականությանը   քաջատեղյակ   ուսուցիչ:  Գիտի  մեթոդամանկավարժական   բազմաթիվ  հնարներ,  որոնք  օգտագործում  է  դասապրոցեսում  և  հասնում  հաջողությունների: 1993թվականից համատեղելով  տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի և ուսուցչի աշխատանքը՝Ա. Գալստյանը կարողանում է կրթության և դաստիարակության գործընթացի անբաժանելիության  հիանալի օրինակներ մատուցել իր կոլեգաներին:Պարապած բոլոր  դասերը հագեցած են ավանդականի և ժամանակակից մեթոդների օրինակելի համակցմամբ,որոնք հաճախակի են դառնում հումանիտար առարկաների մեթոդմիավորման օրինակելի դասեր: Օժտված   է  մանկավարժին հատուկ   բարձր  հատկանիշներով,  մեծ  հեղինակություն  է  վայելում  կոլեկտիվում,   աշակերտների   և  ծնողների,համայնքաբնակների    շրջանում:  Սկսած 2001թվականից մասնակցել  է բազմաթիվ   վերապատրաստումների,  ստացել  վկայականներ:  Ընկերասեր,  մարդամոտ  և  շփվող   անձնավորություն  է: