ՔՊ միասնական օր

Համաձայն օբյեկտի /դպրոցի քաղաքացիական պաշտպանության պետի/ տնօրենի հրամանի 2017թ. մարտի 1-ին անց է կացվել քաղաքացիական պաշտպանության միասնական օր Շինուհայրի միջնակարգ դպրոցում:

Միջոցառումը կրում է /Գործողություններ երկրաշարժի ժամանակ/ պայմանական թեման,/11-րդ դասարանի բազայի վրա/:

Միջոցառումը սկսվեց ազդանշանով և իրականացվեց սովորողների արագ դուրսբերումը դպրոցի շինությունից, որը կատարվեց սահմանված ժամկետների շրջանակներում: Դուրսբերումից հետո անձնակազմը հավաքվել է սահմանված վայրում, կատարվել է անձնակազմի ցուցակների ճշգրտում, որի արդյունքում պարզվել են պայմանական տուժածների թիվը, տվյալները հաղորդվել է կառավարման կետ, այնուհետև խնդիր է դրվել փրկարարական խմբերին կատարելու անհետաձգելի փրկարարական աշխատանքներ/կատարել տուժածների հայտնաբերում, տեսակավորում, օգնության ցուցաբերում, տեղափոխում բուժկետ/:
Հասարակական կարգի պահպանման խմբին հանձնարարվեց հետևել օբյեկտի տարածքում սահմանված կարգուկանոնին, անվտանգության կանոններին: Սանիտարական կետին և բուժկետին հանձնարարվեց ծավալել սահմանված տեղերում և իրականացնել սանիտարական վիճակի և տուժածների ընդունման և առաջին օգնության ցուցաբերում:
Գործոցությունների կատարման ընթացքում խմբերում ընդգրկված սովորողները գործնականում ցուցաբերեցին իրենց գիտելիքները առաջին օգնության վերաբերյալ: Միջոցառումը ավարտվեց արդյունքների ամփոփմամբ, նշվեցին լավ և թույլ կողմերը:

Կատարվել է գործողությունների ընթացքի խրոնիկա, որին կարող եք հետևել Քաղաքացիական պաշտպանության միասնական օր Շինուհայրի միջնակարգ դպրոցում հղման միջոցով: