Դասասենյակների անավանակոչություն

Փառքի սրահի բացում և դասասենյակների անվանակոչություն

Շինուհայրի միջնակարգ դպրոց՝ Փառքի սրահ և դասարնների անվանակոչություն տեսանյութի հղում:

2017թ. մայիսի 6-ին Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Շինուհայրի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Փառքի սրահի» բացման, ռազմագիտության և հումանիտար առարկաների դասասենյակների անվանակո-չման արարողություն: Օրը նշանավոր էր դպրոցի փառքի սրահի բացմամբ, որտեղ ներկայացված էին Արցախյան պատերազմում զոհված Շինուհայր գյուղի տասը քաջերի մեծադիր լուսանկարներն ու նրանց անցած սխրալից ուղին ներկայացնող տեղեկություններ:
Տոնական միջոցառմանը զոհվածների ծնողների, հարազատների հետ ներկա էին Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը, Գորիսի տարածքային զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը, 1-ին բանակային կորպուսի ենթակա զորամասերի սպաներ, Սիսիանի տարածքային զինկոմ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանը, մարզպե-տարանի ներկայացուցիչներ, լրագրողներ, մեծ թվով հյուրեր, շինուհայրցիներ:
Արարողությունը սկսվեց Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան գոյամարտում զոհված շինուհայրցիների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի մոտ ծաղկեդրմամբ, հարգանքի ու հիշատակի տուրք մատուցելով:
Փառքի սրահի հանդիսավոր բացման կարմիր ժապավենը կտրեցին դպրոցի նախկին սան, 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Հակոբ Ավետյանն ու «Հայորդիք» հասարակական կազմակերպության նախագահ Նունե Կիրակոսյանը:
Փառքի սրահն ու անվանակոչված դասասենյակները ձեւավորված էին հայրենասիրական ոգով ու շնչով: Զոհված ազատամարտիկների, ՀՀ ազգային հերոսների ու Արցախի հերոսների լուսանկարների շուրջ կանգնած էին պատվո պահակ զինվորները: Ամենուր վառվող մոմեր եւ երախտագիտության ծաղիկներ էին:
Այնուհետեւ տեղի ունեցավ անվանակոչված դասասենյակների բացման արարողությունը:
Ռազմագիտության դասասենյակի կարմիր ժապավենի կտրման պատվավոր առաքելությունն ընձեռվեց գնդապետ Մելիքսեթ Պողոսյանին ու արցախյան պատերազմում 1992թ. զոհված Արայիկ Մկրտչյանի հնգամյա թոռնիկին՝ Գագիկ Գրիգորյանին,իսկ Հանրապետության վաստակավոր դերասան, Գորիսի պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Մակիչի դասընկեր Շանթ Հովհաննիսյանը եւ զոհված Արմեն Գասպարյանի որդին՝ Արթուր Գասպարյանը կտրեցին «ՄԱԿԻՉԻ» անվան դասասենյակի կարմիր ժապավենը:
Առանձին ցուցափեղկերում ներկայացված էին 1992 եւ 2016 թվականներին զոհված Արայիկ Մկրտչյանի եւ Արմեն Գասպարյանի կյանքն ու մարտական գործունեությունն ամփոփող թանկ մասունքներ, ռազմի դաշտից` անձնա-կան իրեր, ջոկատի ազատամարտիկների հետ լուսանկարներ, ինչպես նաեւ` նրանց զինվորական վերնաշապիկ-ները:
Արմեն Գասպարյանի անունով անվանակոչված դասասենյակի կենտրոնական պատին ամրակցված էր Հարություն Համբարչյանի քանդակած զոհվածի կիսանդրին:
Զոհվածների զինակից ընկերների, մանկավարժների կողմից հնչեցին ջերմ ելույթներ, դպրոցի սաների սրտառուչ խոսքեր:
Արմեն Գապարյանի` լավ ընկերոջ ու մարդու հիշատակին հուզիչ խոսք ասաց Շանթ Հովհաննիսյանը:
Այնուհետ հանդիսավոր միջոցառումը շարունակվեց դպրոցի հանդիսությունների սրահում:
Կրթօջախի սաները ներկայացրին Արցախյան պատերազմում զոհվածների կենսագրությունն ու անցած մարտական ուղին, առանձին հուշեր, նրանց ձոնված բանաստեղծություններ:
Դպրոցի տնօրեն Շիրազ Գրիգորյանն իր խոսքում ասաց. «Մենք այսօր շատ մեծ հպարտություն ենք ապրում, որ Արցախյան եւ ապրիլյան պատերազմներում զոհված Արմեն Գասպարյանի ու Արայիկ Մկրտչյանի անուններով դասասենյակներ ունենք:Վստահ եմ, որ մատաղ սերունդը կդաստիարակվի մեր զոհերի հայրենանվեր, ազնիվ եւ համարձակ գործերով, նրանց ոգով, կլինի արժանի, հայրենասեր հետնորդ: Մենք շարունակում ենք «Ազգ բանակ» համագործակցությունը,սրանով մենք փորձելու ենք մեր զոհված սաներին միշտ մեր կողքին համարել և դասամատյանում երբեք բացակա չնշանակել, քանզի նրանք << ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱՆԵՐ ԵՆ… »:
Նա հավաստիացրեց, որ անվանակոչված դասասենյակները, փառքի սրահն աչքի լույսի պես կպահվեն ու կպահ-պանվեն, յուրաքանչյուր նշանավոր առիթով դպրոցի սաների մասնակցությամբ կոգեկոչվեն հայորդի քաջերի հի-շատակը:
Գնդապետ Մելիքսեթ Պողոսյանն իր ելույթում նշեց, որ նման բարի, հպարտություն պարգեւող միջոցառումները, դրանցում ներկայացվող Արցախյան պատերազմն ու մեր ազատամարտիկների սխրագործությունների օրինակ-ներն անփոխարինելի դեր ունեն մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:
Նա խաղաղ, կապույտ երկինք եւ ստեղծագործ կյանք բարեմաղթեց ողջ հայ ժողովրդին:
Գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը պատվոգրեր հանձնեց համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանին եւ դպրոցի տնօրեն Շիրազ Գրիգորյանին:
Զոհվածների ծնողներին հանձնվեցին անմահություն խորհրդանշող անմոռուկ ծաղկի պատկերով և զոհվածների նկարներով շքանշաններ:
Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց զոհվածների ծնողներին` հայրենանվեր զավակներ ծնելու եւ դաստիարակելու համար: Նա ընտանիքներին բարեմաղթեց անամպ ու երջանիկ ծաղկունք, մանուկների ճիչ, նոր Արայիկների ու Արմենների բախտավոր ծնունդ:
Այդ օրվա արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը,ով իր խոսքում ասաց, որ իր համար մեծ պատիվ է այսպիսի տոնական օրը գտնվել շինուհայր-ցիների, սյունեցիների կողքին, որովհետեւ սյունեցի լինելն արդեն իսկ մեծ պատիվ է: — Տասը հերոսի անուն լսեցի, ինչը շատ է մի բուռ Շինուհայրի համար: Հայ զինվորին պետք չէ որեւէ սխրանքից հետո նրան հերոսացնել, Հայաստան աշխարհի զինվոր ու սահմանապահ լինելն արդեն սխրանք է:Փառք ու պատիվ շինուհայրցի զոհված քաջերին, Արցախյան պատերազմի բոլոր սուրբ նահատակներին, ովքեր երկնքից նայում եւ հպարտանում են, որ այսօր մենք ունենք կանոնավոր եւ հզոր բանակ:
Փառք ու պատիվ հայոց բանակին, — ասաց երգչուհին:
Նա մաղթեց, որ շինուհայրցի զոհվածները վերջինը լինեն Շինուհայր գյուղի սրբացած երամից, խաղաղությունն ու երջանկությունն այսուհետ թեւածեն հայ օջախներում, մեր երկրում: Երգչուհին խոստովանեց, որ իր համար դժվար է խոսել քաջերի մասին, քանի որ ցանկացած խոսք դատարկ ու քիչ է թվում նրանց կատարած սխրանքների կողքին:Երգչուհու համար առավել դժվար է երգելը, բայց նա գտնում է, որ մենք իրավունք չունենք թուլանալ, եւ ինքը պարտավոր է նաեւ երգով ոգեկոչել քաջ շինուհայրցիների հիշատակը:
Շուշան Պետրոսյանի կատարմամբ հնչեց «Արցախի հողում» երգը (խոսքը` Ավետ Բարսեղյանի, երաժշտությունը` Արման Ղազարյանի):
Տոնական միջոցառման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարության սպայի տան «Զորական» համույթի զինծառայողները հնչեցրին հայրենասիրական երգեր:
Հուզիչ եւ անմոռանալի, իր նշանակությամբ մեծ եւ խորհրդանշական միջոցառումը նախաձեռնվել էր Շանթ Հովհաննիսյանի, Նունե Կիրակոսյանի, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանի,իրականացվել դպրոցի տնօրինության, ՄԿԱ տեղակալ Ամալյա Գալստյանի, ԴԱ կազմակերպիչ Ժաննա Սարգսյանի, գրադարանավար Փառանձեմ Աբգարյանի և զինղեկ Նիկոլայ Գրիգորյանի և ողջ կոլեկտիվի կողմից, իսկ ֆինանսավորումը ամբողջությամբ կատարվել և ամենամեծ օժանդակությունը ստացվել է Տաթեւ համայնքի, հատկապես համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի կողմից, որի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում:
Փառքի սրահի ու դասասենյակների ձեւավորման աշխատանքներն իրականացրել են Շինուհայր գյուղի բնակիչներ Ալիկ Ծատրյանը, Սևադա Ծատրյանը և Գարիկ Խաչատրյանը: