Մարտի 8

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում

null

Շինուհայրի միջնակարգ դպրոցն առանձնահատուկ ոգևորությամբ էր պատրաստվել կանանց միամսյակին նվիրված միջոցառմանը (կազմակերպիչներ՝ Ա. Գալստյան, Ժ. Սարգսյան): Այն կրում էր համայնքային բնույթ, որին մասնակցում էին Շինուհայրի միջնակարգ դպրոցի և երաժշտական դպրոցի աշակերտները, նախակրթարանի սաները: Միջոցառման գաղափարը եղել է մոր կերպարի փառաբանումն ու մեծարումը և, որպես առանցք, մեծարել ենք Շինուհայր գյուղի բնակչուհի, 11 երեխաների մայր՝ Հերմինե Հովհաննիսյանին: Միջոցառմանը ներկա էին Շինուհայրի միջնակարգ դպրոցի տնօրինությունը, ուսուցչական կոլեկտիվը, համայնքապետը, նախակրթարանի, երաժշտական դպրոցի տնօրեններն իրենց աշխատակիցներով, դպրոցի աշակերտները, ծնողներ, հյուրեր և, իհարկե, Հայր Սուրբ՝ Միքայելը, ովքեր միանալով աշակերտների կողմից հնչեցված շնորհավորանքներին, բոլոր մայրերին մաղթեցին երկաթյա առողջություն, հարատև երջանկություն և անսահման սեր:

Այս միջոցառմանը կարող եք հետևել տեսանյութի միջոցով՝ սեղմելով (Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում՝ Շինուհայրի միջնակարգ դպրոցում) հղմանը: