Սեպտեմբերի 1 2016-2017 ուստարի

Շինուհայրի միջնակարգ դպրոցը նորից իր դռները բացեց աշակերտների առջև:Կազմակերպվել էր համադպրոցական մեծ միջոցառում Ժ. Սարգսյանի ղեկավարությամբ, որին մասնակցում էին համայնքի բոլոր դպրոցահասակ աշակերտները:Միջոցառմանը ներկա էին համայնքաբնակներ,ծնողներ և ուսանողներ:Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի փոխտնօրեն Ա. Գալստյանը, իսկ շնորհավորանքի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Շ. Գրիգորյանը, աշակերտներին մաղթելով նորանոր հաջողություններ:Իսկ առաջին քայլերով դպրոց եկած 34 սաներին ավագ դպրոցի աշակերտները ուղղորդեցին դասարան՝ մաղթելով նրանց խաղաղ երկինք, առողջություն և ուսման մեջ նորանոր առաջադիմություններ:14188115_356136548107840_618449804658274176_o 14289828_356138111441017_3185931066280666705_o 14188564_356137468107748_1846033008767016826_o 14290075_356136848107810_2865250835672024947_o